Դեռ չի ծնվել մի մարդ, ով իր վրա էդքան բան վերցնի ու տարածք տա ինչ-որ մեկին. Ռազմիկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել: Մասնավորապես ասվում է, որ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա ևս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ցավոք, հայկական կողմը որևէ պաշտոնական մեկնաբանություն, թեկուզ, հերքման ձևով չի արել:

Ի՞նչ ենթատեքստեր կարող է ունենալ վերոնշյալ հայտարարությունը, մանավանդ, Սերժ Սարգսյանի` Արցախ մեկնելու ֆոնին…

ArmLur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նկատեց, որ կարևոր է հասկանալ` ումից պետք է տարածքներ ազատագրվեն: Մեր զրուցակիցը նշեց, որ դեռևս չեղած բանը ինքը չի կարող մեկնաբանել, միաժամանակ հավելեց. «Դեռ չի ծնվել մի մարդ, ով արյամբ վերցված տարածքը ինչ-որ մեկին նվեր տա: Էդպիսի բան չի եղել, չի լինի: Չեմ կարող ասել` ով ինչ է պատմում, կամ Սերժ Սարգսյանն ինչի համար է մեկնում Արցախ, բայց համոզված եմ` չի գտնվի մի մարդ, որ իր վրա էդքան բան վերցնի ու տարածք տա ինչ-որ մեկին»:

ArmLur.am-ի հարցին` ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն հասարակության կողմից, եթե հաստատվի Ալիևի ադմինիստրացիայի հայտարարությունը, ազատամարտիկը պատասխանեց. «Եթե կլինի, հետևանքներին ականատես կլինենք բոլորս: Չի լինի նման բան: Հազար հատ իշխանություն կփոխվի, բայց ոչ մեկ ռիսկ չի անի նման բան անի»:

Տաթև Հարությունյան




Լրահոս