Հռոմի Պապն աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանի Ռադիոյի փոխանցմամբ` հունիսի 26-ին Խոր Վիրապում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդում Հռոմի Պապը հանդիպելու է Հայոց Մեծ եղեռնի զոհերի ժառանգներին:

Գրասենյակի ղեկավարը փոխանցել է, որ Ֆրանցիսկոս Պապի այցը լուսաբանող լրագրողների խմբի կազմում Հայաստան կժամանի Եվանգելինա Հիմիտյանը: Նա Արգենտինայի Հայ Ավետարանչական եկեղեցու սպասավորի դուստրն է, որի հետ Ֆրանցիսկոս Պապը (կարդինալ Բերգոլիոն) ընկերություն էր անում՝ Բուենոս Այրեսի Արքեպիսկոպոս եղած ժամանակ:




Լրահոս