ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուտով բան կանենք»:

Արմեն Մովսիսյան «168 ժամ»

Փաստորեն, մեր երկրի էներգետիկայի նախարարի աթոռին հայտնված մարդը «բան անելով» է զբաղված եւ ասելիք էլ չունի, ուստի սա միակ պատասխանն էր, որ կարողացել է տալ լրագրողի այն հարցին, թե երբ է Երեւանի ջէկ-ում գործարկվելու քարածխի օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Բայց միգուցե իսկապե՞ս չգիտի, դրա համար էլ դիմում է «բան» բառի օգնությանը: Իսկ «բան»-ի տակ ամեն ինչ էլ կարելի է հասկանալ, մնում է գուշակել, թե ինչ է անելու Ա. Մովսիսյանը: Ահա այսպես «բան անելով» էլ զբաղված են մեր նախարարներն ու պաշտոնյաները, դրա համար էլ երկիրը նման ողորմելի վիճակում է հայտնվել:




Լրահոս