Որտեղ են և ինչով են զբաղվում պաշտոնից ազատված փոխնախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հունիսի 9-ի որոշմամբ՝ գյուղատնտեսության նախարարության երեք փոխնախարարի հաստիք կրճատվեց: Ինչի արդյունքում փոխնախարարներ Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանն ու Գառնիկ Պետրոսյանը ազատվեցին աշխատանքից:

Տեղեկանալու համար, թե այժմ ինչով են զբաղված նշված փոխնախարարները, ArmLur.am-ը զրուցեց նրանց հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյան

-Պարո’ն Պետրոսյան, ի՞նչով եք զբաղված:

– Ոչ մի բանով զբաղված չեմ:

-Աշխատանք գտե՞լ եք:

-Ո’չ, չեմ էլ հետքրքրվում: Հետաքրքրվե՞մ, ինչի՞ համար:

-Տեղեկություններ կան, որ Ձեզ առաջիկայում աշխատանք են առաջարկելու գյուղատնտեսության նախարարությունում…

– Բացառձակապես նման բան չկա: Ես այդ մասին առաջին անգամ ձեզանից եմ լսում: Որևէ մեկի հետ պայմանավորվածություն չունեմ այդ թեմայով:

Գյուղատնտեսության նախարարության նախկին փոխնախարար Գրիշա Բաղիյան

-Պարո’ն Բաղիյան, աշխատանք գտե՞լ եք: Ինչո՞վ եք հիմա զբաղված:

– Ի՞նչով պիտի զբաղվեմ, հանգստանում եմ: Աշխատանք չեմ փնտրում, որ գտնեմ: Դրա կարիքն էլ չունեմ, խնդրում եմ մի անհագստացրեք էդ տեսակ հարցերով:

-Ո՞րտեղ եք հանգստանում:

– Իմ հանգիստը անցկացնում եմ Արցախում:

Զրուցեց Լիդա եղիազարյանը




Լրահոս