Լարված իրավիճակ դատարանի դիմաց. Սէֆիլյանին սատարող կանանց բերման ենթարկեցին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցի քննարկումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է: Քիչ առաջ դատաանի դիմաց քաշքշուկ սկսվեց:

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները ցանկանում էին ակցիա անկացնել և պառկել դատարանի դիմաց` ի պաշտպանության Ժիրայր Սէֆիլյանի: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, ճակատի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել:

13499769_1225009720872410_441013950_o

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են ճակատի անդամներ Անուշ Կարապետյանը, Սյուզան Սիմոնյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս