«Մեր ԱԳՆ-ն հայտարարություն տվել է, որ արված հայտարարությունն անհեթեթություն է, որեւէ կապ չունի իրականության հետ, նամանավանդ որ հայտարարություն անողը չի էլ մասնակցել այդ բանակցություններին, մասնակցել է այն մասին, որտեղ քննարկվել է սահմանային միջադեպերի հետ կապված վերահսկողությունը ուժեղացնելու խնդիրը»,-անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանին պետք է հանձնվեն հանձնեն 5, ապա ևս 2 շրջաններ, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` «Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի այդպիսի հայտարարությունը Ադրբեջանի պաշտոնատար անձի կողմից, ըստ երեւույթին ներքին լսարանին ուղղվող հայտարարություն է: Իսկ ինչպես կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել տարածքների հանձման մասին հենց այնպես ինչ որ մի մարդու հայտարարության հիման վրա, այդպիսի բան հնարավոր չէ: Նման որոշում չի կարող կայացվել»:
Արփինե Թովմասյան