Ադրբեջանի ցանկացած պաշտոնյա խելքին ինչ փչի կարող է հայտարարել. Մարգարիտ Եսայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի ցանկացած պաշտոնյա խելքին ինչ փչի կարող է հայտարարել, բայց  չի նշանակում, որ դա ճշմարտություն է»,- անդրադառնալով Ադրբեջանին 5, ապա ևս 2 շրջաններ հանձնելու մասին ադրբեջանի կողմից արված հայտարարությանը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Վերջինիս խոսքով պետք չէ հավատալ Ադրբեջանի կողմից արված նմանատիպ հայտարարություններին: «Ես հավատում եմ միայն իմ երկրի նախագահի, ԼՂՀ նախագահի հայտարարություններին, պահվածքին, նրանց վարած քաղաքականությանը եւ այս պահի դրությամբ որեւէ մեկը չի կարող ասել, թե նման հայտարարություն Հայաստանի կամ Ղարաբաղի կողմից եղել է: Ադրբեջանի ցանկացած պաշտոնյայի հայտարարություն, խնդրում եմ լուրջ մի ընդունեք»,-հավելեց նա:




Լրահոս