Հայաստանում`
Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 23-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: