ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր հայրական տունը կտակված է փոքր եղբորս: Կտակի պահանջի համաձայն՝ եղբայրս տանը միայն ապրելու իրավունք ունի, իսկ վաճառվելու դեպքում հավասար մասերով պետք է բաժանվի մեզ՝ չորս երեխաներիս: Եղբայրս, որին կտակով իրավունք է վերապահված, ՀՀ-ում չի ապրում արդեն 10 տարի: Ըստ կտակի՝ տունը վաճառվելու դեպքում մեր բաժինները կարո՞ղ ենք ստանալ:

Դանիել Մուրադյան (59 տարեկան, կենսաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այս հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Ըստ այդմ՝ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Նույն օրենսգրքի 1196-րդ հոդվածի համաձայն՝ երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները, եւ դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որեւէ մեկին պատկանելու մասին:
Նույն օրենսգրքի 1199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի, առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ:
Բոլոր այս իրավական ակտերի դրույթների մեջբերումները հուշում են, որ բնակարանի վաճառքի դեպքում դուք ձեր բաժինները կստանաք հավասար չափով:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հաշվի առնելով, որ բնակարան ձեռք բերելը մեր օրերում էլ ավելի է  բարդացել, յուրաքանչյուր անձ մտահոգվում է իր մասնաբաժնի եւ ունեցվածքի համար:




Լրահոս