“Հայկական ժամանակ” թերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Գյումրի է ժամանել ՌԴ զինված ուժերի զինվորականների 500 հոգուց բաղկացած այն ստորաբաժանումը, որը համալրելու էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի անձնակազմը։
Այս մասին գրում է թերթը եւ հավելում. ,Սա համալրողների միայն առաջին խումբն է, իսկ ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշել էինք, նախատեսվում է շուրջ հազար զինվորականի ժամանում Գյումրի։ Հիշեցնենք նաեւ, որ վերջիններս բնակություն են հաստատելու Գյումրիում գտնվող 8-րդ թաղամասում՝ (Վոսմոյ Գորոդոկ)”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):