Ժողովուրդ. ԱԺ նախկին նախագահի կարծիքով պետական համակարգում աշխատողները ժողովուրդ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Պարզվում է՝ 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի համար պետական մարմնի աշխատակիցներն ամենեւին էլ ժողովրդի մաս չեն կազմում։ Այս մասին գրում է  “Ժողովուրդ” թերթը եւ հավելոււմ. “Համենայնդեպս, Ս. Նիկոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նման սկանդալային հայտարարություն արեց, երբ փորձեցինք նրանից ճշտել, թե ինչու իշխանությունները կրկին խաբեցին ժողովրդին, ու խոստացված աշխատավարձի բարձրացում տեղի չունեցավ։
“Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետեւ ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը”,–հայտարարեց պատգամավորը։ Ճշտող հարցին, թե պետական համակարգի աշխատողն արդյոք ժողովուրդ չի համարվում, նշեց. “Չէ, ժողովուրդը լայն հասկացություն է, ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում”։
Մանրամասները՝ “Ժողովուրդե”-ի  այսօրվա համարում




Լրահոս