“Հրապարակ” օրաթերթը երեկ երեկոյան տեղեկացել է, որ քրեա֊կան գործ է հարուցվել Դատական դե֊պարտամենտի աշխատակազմի կադրե֊րի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանի նկատմամբ:
Պարբերականը հիշեցնում է, որ նա մի քանի օր առաջ ցուցմունք էր տվել Դե֊պարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դեմ, և վերջինս հարցաքննվել էր որպես կասկածյալ՝ կաշառքի գործով:
“Մենք տեղեկացանք, որ Իսախանյանին թեև նախապես խոստացել են, որ եթե ցուցմունք տա, իր դեմ գործ չի հարուցվի, սակայն ցուցմունք տալուց հետո հարուց֊վել է՝ որպես կաշառքի միջնորդի: Երեկ մենք կապվեցինք Իսախանյանի հետ, ով եռանդով հերքեց իր դեմ քրեական գործ հարուցելու փաստը, ասելով, որ ինքը ,խորհրդակցության է և այժմ չի կարող խոսելե: Մենք պարզեցինք, որ իրականում նա գտնվում է ոստիկանության 6-րդ վար֊չությունում, որտեղ էր նաև Միսակ Մարտիրոսյանը: Նրանց հետ քննչական գործողություններ էին կատարվում”,-գրում է թերթը:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։