Դժբախտ դեպք` Կենտրոնի դատարանի նախագահի հետ. նրան վիրահատել են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ դժբախտ դեպք է պատահել․ նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը հաստատեց, որ Վարդազարյանն իրենց մոտ է, եւ մեր զրույցի պահին նրան վիրահատում էին, վնասվել են դատավորի 3 ողերը:

Դեպքը, մեր տեղեկություններով, պատահել է Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում՝ դատավորը հեծանիվով շտապելիս է եղել մարզասրահ՝ պարապմունքի։ Ամայի տարածքով ընթանալու ժամանակ նրա ետեւից շներ են ընկել, եւ նա կտրուկ արգելակել է ու շրջվել։ Դատական դեպարտամենտից ասացին, որ դատարանի  նախագահի լիազորությունները ժամանակավորապես դրվել են Մնացական Մարտիրոսյանի վրա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս