«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ անցած տարվա ընթացքում իր գործունեությունը դադարեցրել է 10 հազար 29 ձեռնարկություն: Ըստ Մակարյանի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի նպատակով մարդիկ հիմնականում մեկնում են Ռուսաստան: «Դեռեւս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել: Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին եւ ինֆլյացիային, այնուամենայնիվ, մեկնում են:
Ցավոք, չի պակասում»,- ասել է Մակարյանը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՌԴ-ից բացի՝ Հայաստանից էլ որ երկրներ են մեկնում արտագնա աշխատանքի համար, գործարարների միության նախագահն ասել է. «Որոշ չափով Ղազախստանում կա ակտիվություն, որովհետեւ այնտեղ տնտեսության առումով, հատկապես բիզնես սկսելու տեսանկյունից, տեղացիները այդքան ճկուն չեն, իսկ հայերը կարողանում են»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: