ՀՀ վարչապետի 1998 թ.-ի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 22.2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն» և «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողերում «4» թիվը փոխարինել «3» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս փոփոխություններով փոխնախարարներ են կրճատվելու:
Նշենք, որ մինչ այս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության մեկ փոխնախարարի հաստիքը թափուր էր և վերոնշյալ որոշմամբ էլ այն կրճատվեց: