Ժողովուրդ.Միգրացիոն ծառայությունը անիմաստ փողեր է ծախսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն այս տարվա ընթացքում 50 մլն 146 հազար դրամ կամ մոտ 123 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել 2013թ. ընթացքում փախստականների մասին տեղեկությունների մշակման ու տեղեկատվության փոխանակման համար։ Ըստ “Ժողովուրդ”-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ այդ գումարը տրվել է “Համակարգչային կենտրոն” ՊՈԱԿ-ին, որը պետք է փախստականների մասին համապատասխան տեղեկատվություն հավաքագրի, մշակի, մուտքագրի և այսպես շարունակ։ Այն, որ նման ծրագրերի միջոցով հիմնականում տեղի է ունենում գումարների լվացում, հայտնի է շատերին։
 
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, միգրացիոն ծառայությունը մոտ 14 մլն դրամ էլ հատկացրել է “Հանրակացարաննե” ՊՈԱԿ-ին՝ փախստականների ընտանիքներով բնակեցված կացարաններում սպասարկման աշխատանքների իրականացման համար։ Այսինքն՝ փախստականների մասին տեղեկատվության հավաքման համար մոտ 3.5 անգամ ավելի գումար է հատկացվում, քան փախստականների կարիքները հոգալու համար։ Իսկապես որ զավեշտ է”։
 
Մանրամասներն՝ այսօրվա համարում
 




Լրահոս