Հանդիպում «Արի տուն-2016» ծրագրի Նոր Նորքում հյուրընկալված մասնակիցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպել է վարչական շրջանում հյուրընկալված «Արի տուն-2016» ծրագրի մասնակիցների և հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչների հետ:
Սփյուռքահայ երիտասարդները շնորհակալություն են հայտնել Արմեն Ուլիխանյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել են այցելել մի շարք տեսարժան վայրեր, հիանալ նաև մայրաքաղաք Երևանի անկրկնելի ճարտարապետությամբ ու գեղեցկությամբ: Սփյուռքահայ մասնակիցները նաև իրենց գոհունակությունն են հայտնել Նոր Նորքի այն ընտանիքներից, որոնք այս օրերին հյուրընկալել և ջերմությամբ են շրջապետել իրենց:

Բարձր գնահատելով «Արի տուն» ծրագրի դերը հայրենաճանաչության և հայապահպանության գործում՝ Արմեն Ուլիխանյանը երիտասարդներին հորդորել է միշտ սերտ կապեր պահել Մայր Հայրենիքի հետ:
Հանդիպման ավարտին վարչական շրջանի ղեկավարը երիտասարդներին պարգևատրել է հայկական հուշանվերներով:




Լրահոս