Հրանտ Բագրատյանը` դատախազ ընտրելու քվեարկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Երեկ ԱԺ-ում դատախազի թեկնածուի քվեարկությունից անմիջապես հետո ինձ մոտեցավ 168-ի թղթակիցը և խնդրեց ասել, թե ինչպես եմ քվեարկել։ Ես չեմ սիրում, երբ փակ գաղտնի քվեարկության ընթացքին խառնվում են։ Ուստի և լրագրողին ասացի, որ նպատակահարմար չեմ գտնում իրեն այդ մասին տեղեկացնելու։ Երեկոյան նայում եմ մամուլը. փաստորեն այդ քվեարկությունը լուրջ քննարկման առիթ է դարձել ընդդիմադիր պատգամավորների շրջանակում։ Դրա հետ կապված տեղյակ եմ պահում, որ իմ գործընկեր ընդդիմադիրների հարցին (Ա.Արզումանյան, Ն.Փաշինյան, Գ.Ջհանգիրյան), թե ինչպես եմ քվեարկել, ես անկեղծորեն պատասխանել եմ”:




Լրահոս