Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից Սու-24-ի խոցման համար: Այս մասին թուրքական Haberturk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները վշտացած են, սակայն չեն պատրաստվում ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ փոխհատուցել վնասը:
«Ներողության և փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,-հայտարարել է Քալընը:
Էրդողանի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև ընթացիկ հարաբերությունները «ձեռնտու չեն ոչ ոքի»: Նրա խոսքով՝ Թուրքիայում տուժում է տուրիստական ոլորտը:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ Թուրքիան չի զղջում Սու-24-ի խոցման համար, միայն «վշտացած է»:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին 2015թ. նոյեմբերի 24-ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: