Կառավարության որոշմամբ 2016 թվականի հունիսի 27-ին ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Օրակարգում կլինեն «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումների նախագիծը, «Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին» օրինագիծը ու այլ օրինագծեր։
Օրակարգում է նաև 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: