ՀՀ կառավարությունն այսօր որոշեց հավանության արժանացնել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթեթը: Կառավարության որոշման նախագիծը գործադիրին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա նշեց, որ եթե մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարի, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են, ապա նախագիծը չեղյալ կհամարվի:
«Բայց մինչեւ սեպտեմբերի 1-ը ողջամիտ ժամկե՞տ է: Արձակուրդներ են, ես հասկանում եմ, որ միջազգային կառույցները պետք է ֆինասավորման խնդիր լուծեն: Չգիտեմ, մենք կկարողանա՞նք այս հարցին լուծում տանք մինչեւ սեպտեմբերի մեկը»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արաձագանքեց վարչապետի հարցադրմանը՝ ասելով, թե կարևոր է արձանագրել, որ սա բացառիկ պայմանավորվածության արդյունք է, և կառավարությունն ընդառաջ է գնացել առաջարկություններին:
Վարչապետը կրկին իր մտահոգությունը հայտնեց մինչեւ սեպտեմբերի 1-ը տրվող ժամկետի վերաբերյալ: