Մենք պետք չէ ոտքի տակ ընկնենք, մենք պետք է մեր շահերը ունենանք. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես կարծում եմ խնդիրը մեծ քաղաքականության մեջ պլյուսն ու մինուսը համադրելն է: Ինչպես գիտեք, 1988թ. նույն Արցախը պայքարել է Հայաստանին միանալու համար: Ռուսաստանի աղբյուրները ներկայիս դրությամբ չեն բացառում, որ Արցախը անկախություն կստանա, այլ ոչ թե կմիանա Հայաստանին: Վերջնական խնդրի լուծում, մի գուցե շատ երկար տևի: Աշխարհի գերտերություններին ձեռք չի տալիս պատերազմը, ձեռք չի տալիս նաև Ադրբեջանին: Մենք պետք չէ ոտքի տակ ընկնենք, մենք պետք է մեր շահերը ունենանք»:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս և այլ հարցերի շուրջ զրուցեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ես գիտեմ մի բան, որ լուծումներ լինում են: Օրինակ՝ նույն Երուսաղեմի դեպքը լուծում չի ստանում, բայց մարդիկ դարձյալ շարունակում են ապրել իրենց հողում », -ասաց նա:

Ըստ Կարեն Քոչարյանի` հին կուսակցությունների սերունդը ֆիզիկական առումով պետք է ենթարկվի սերնդափոխության:
«Մեզ անհրաժեշտ են նոր կադրեր: Պետք է ճիշտ մարդկանց ճիշտ տեղում դնել: Մենք կադրերի սխալ օգտագործման խնդիր ունենք»,- նշեց Կարեն Քոչարյանը:




Լրահոս