ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սոչիում կարող է բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան:
Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ԱԳՆ ղեկավարների նիստի ժամանակ:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին, այդ թվում՝ Թուրքիայի և Ուկրաինայի, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- ասել է Նեբենզյան:
Ընդ որում, նա պարզաբանել է, որ ՍՏՀԿ ֆորմատը երկկողմ հանդիպումներ չի ենթադրում:
«Ենթադրում եմ, որ եթե թուրք նախարարը մեր նախարարի հետ հանդիպելու ցանկություն կհայտնի: Եվ նման հնարավորություն կա. մենք ոչ ոքից չեն փախչում և պատրաստ ենք ցանկացած բանակցությունների»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է ՌԴ փոխարտգործնախարարի խոսքը: