Կկրճատվեն չինական արտադրության և հնամաշ ավտոմեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց որոշ պետական կառույցներից հետ վերցնել թվով 383 ավտոմեքենա և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում վաճառելու համար:

Գործադիրը որոշեց կրճատել նաև մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ` մի քանի «Տոյոտա Կորոլա», չինական արտադրության «Սսանգ-Յունգ», սակայն վաճառքի հանված մեքենաների մեծ մասը հնամաշ են:

«Բոլոր այն նախարարություններն ու հիմնարկները, որոնք չեն հանձնել ծառայողական մեքենաները, արագացրե’ք, մենք պայմանավորվել էինք, որ 10 օրում դա ավարտենք», – դիմելով ներկաներին`նշեց վարչապետը:




Լրահոս