Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը անցած տարի վաճառել է իր ունեցվածքի մեծ մասը: 71 մլն 725 հզ. դրամով վաճառել է բնակարան՝ երկու ավտոտնակներով:
Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 4.8 մլն դրամով վաճառել է «Hyundai Sonata 2.4» մակնիշի ավտոմեքենան: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են 64 հզ. դոլար եւ 26 մլն 911 հզ. դրամ, դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 10 հզ. դոլար եւ 0.5 մլն դրամ: Ամսական աշխատավարձը կազմել է 700 հզ. դրամ: 2 մլն 475 հզ. դրամ էլ նա հայտարարագրել է իբրեւ վարձակալության դիմաց ստացված եկամուտ: