Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ին առաջարկեց համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով քվեարկությունը հետաձգել մինչև վաղը։
Նախարարն ասաց, որ կանդրադառնա խորհրդարանում հնչած առաջարկություններին: Թովմասյանը վստահեցրեց, թե համաներման հետ կապված՝ լինելու է որոշակի վարչարարություն, թղթաբանություն, սակայն ավելորդ դանդաղկոտությունն անգամ, առավել ևս՝ չարաշահումները, լինելու են վերահսկողության ներքո և պատժվելու են իր կողմից: