Ոմանց մոտ ժպտալիս այտերին փոսիկներ են առաջանում: Այդ մարդիկ դառնում են ավելի գեղեցիկ, խարիզմատիկ ու հմայիչ: Նուրբ փոսիկները հեշտությամբ կարող են գերել հակառակ սեռի ներկայացուցչին: Ահա հենց այս պատճառով է, որ շատերը երազում են նման«զենք» ունենալ:
Քիչ մարդիկ գիտեն, բայց միայն աշխարհի բնակչության 20% -ն ունի այս հմայիչ հնարավորությունը, 80% -ը կարող է միայն մտորել ու հիանալ ուրիշների փոսիկներով:
Գենետիկները քննել են այս երևույթը և եկել այն եզրահանգման, որ այտերի փոսիկները արդյունք է գենետիկական մկանային լարվածության: Ցավոք, միակ ճանապարհն ունենալ նման փոսիկ, այն է` ծնվել նրանց հետ:
Ժողովրդական իմաստությունը ասում է, որ այդպիսի մարդիկ իրենց ամբողջ կյանքում երջանիկ կլինեն: Նրանք նաև տարբերվում են իրենց անկախ բնավորությամբ և հաղորդակցման հմտություններով:
Եվ ահա` ինչպես ընկալել այդ փոսիկները, գենետիկական արա՞տ թե՞ բնության պարգև: Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, սակայն այսպիսի առանձնահատկությունը կդառնա գեղեցիկ զարդարանք ձեր դեմքին: