Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինքը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Տեղեկությունների համաձայն՝ Ալիևը նշել է երկու երկրների միջև կապերի հաջող զարգացումը: Նա նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակի համար՝ ուղղված Բաքվում «Կասպյան նավթ և գազ-2016» համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև նամակում Բաքվի և Վաշինգտոնի միջև բարեկամական համագործակցության մասին անկեղծ կարծիքների համար:
Ալիևն ընդգծել է, որ երկու պետությունների համագործակցությունը բավականին լայն ոլորտ է ընդգրկում, որոնց թվում՝ անվտանգության, էներգետիկայի և տարածաշրջանային հարցերը:
Բ.Բրինքն իր հերթին հայտնել է, որ իր այցի նպատակը բոլոր ոլորտներում երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է: