Երեվանում 8-րդ անգամ անցկացվել է Պարալիմպիկ սպարտակիադա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների “Փյունիկ” միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։
Մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն է: Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերին հաշմանդամների մասնակցությամբ ևս մեկ մարզական միջոցառում է ծրագրված։
Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով և դիպլոմներով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս