Հայաստանը կշարունակի համագործակցել Եվրամիության հետ. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանը շարունակելու է շահավետ համագործակցությունը Եվրամիության հետ: Այս մասին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է “Արմենպրես”-ը։
“Մենք ասել ու շարունակում ենք ասել, որ Հայաստանը ձգտում է մոտ լինել Եվրոպային”,-ասել է ՀՀ նախագահը` կարևոր նախաձեռնություն համարելով Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իր ուրույն դերն ունի մի շարք նշանակալի բարեփոխումների գործում:
Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, որը արդյունավետորեն կշարունակվի: “Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ` ի հակադրություն մյուս գործընկերների”,- ասել է Սերժ Սարգսյանը:




Լրահոս