Թուրքիան կբացի սահմանները, և փախստականները Եվրոպա կմտնեն. Էրդողանը սպառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան կարող է հանրաքվե անցկացնել, որին երկրի քաղաքացիներին հարց կտրվի ԵՄ անդամակցության հարցով Բրյուսելի հետ հետագա բանակցությունների շարունակման անհրաժեշտության մասին, փոխանցում է RT-ն:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ եվրոպական իշխանությունները խտրականության քաղաքականություն են վարում Թուրքիայի նկատմամբ, քանի որ այն մուսուլմանական երկիր է:

«ԵՄ-ն պաշտոնապես խոսք է տվել դեռևս 1963թ., սակայն դեռևս դանդաղեցնում է այդ գործընթացը: Եվ մենք կհարցնենք թուրք ազգին՝ շարունակե՞լ արդյոք ԵՄ անդամակցության մասին բանակցությունները, թե՞ ոչ »,- ասել է Էրդողանը:

Բացի այդ, նա սպառնալիքներ է հնչեցրել Եվրամիության հասցեին՝ հայտարարելով, որ Թուրքիան կարող է բացել փախստականների համար սահմանները, ովքեր նոր թափով մուտք կգործեն Եվրոպա: Էրդողանն առաջարկել է ԵՄ-ին մտածել, թե «ինչ պետք է անեն, եթե Թուրքիան բացի սահմանները, իսկ փախստականները մտնեն Եվրոպա»:




Լրահոս