1987 թվականի հունիսի 24-ին է ծնվել Լիոնել Անդրես «Լեո» Մեսսին` արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող։
Լիոնել Մեսսին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում է իր «հետնորդը»։ Մեսսին «Ոսկե գնդակի» քառակի մրցանակակիր է (2009, 2010, 2011,2012)
Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»։ Նա «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին։ 2004-05 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել։ Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ՝ երկու անգամ հաղթելով Լա Լիգայում (2005, 2006) և Չեմպիոնների Լիգայում (2006)։
2006-07 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասսիկոյում» և մրցաշրջանն ավարտեց 14 գոլով 26 լիգայի խաղերում։ Մեսսիի ամենահաջող մրցաշրջանը 2008-09 սեզոնն է, որտեղ նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2009-10 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-11 մրցաշրջանում Մեսսին դարձավ 53 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում։
Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-11 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու։
Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում՝ երկուսը եզրափակիչ խաղում։ Շուտով նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ։ 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին։ 2008-ին, Պեկինում, նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում Մեսսին դարձել է 19 գոլի հեղինակ ավելի քան 60 խաղում։
Մեսսին սկսեց խաղալ «Բարսելոնայի» մարզադպրոց։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Լիոնելը բոլորից մի գլուխ բարձր որակի խաղ էր ցուցադրում, չնայած որ իր թիմակիցներից փոքր էր 2-3 տարով։ «Կանտերայի» ավագ մարզիչ Կառլես Ռեկսաչը անմիջապես դիմեց ղեկավարությանը, ասելով, որ Մեսսիին առանց մտածելու պետք է վերցնել թիմի հիմնական կազմ։
Լեո Մեսսիի հետ եղած բուժման խնդիրները և ամեն ինչ ակումը վերցրել էր իր վրա և ոչ մի հանգամանք չէր կարող խանգարել նրան իր ուղու վրա։ Երբ 2000 թվականին Մեսսին առաջին անգամ հագավ Բարսելոնայի մարզաշապիկը, նրա հասակը ընդամենը 140 սմ էր։ Փոխարինողների նստարանին նստելիս, նրա ոտքերը նույնիսկ գետնին չհասան։ Փոխարենը մտնելով խաղադաշտ՝ նա հրաշքներ սկսեց գործել։ Այդ տարի «Բարսելոնա Բ»-ում անցկացրած 30 խաղում նա 37 գոլ խփեց, իսկ Կատոլոնիայի գավաթի խաղարկության եզրափակիչում խաղալով կոտրած խաղակոշիկներով 10 րոպեների ընթացքում նա 2 գոլ խփեց։
2000 թվականին իտալական Բերգամո քաղաքում անկացված բավականին հեղինակավոր մրցաշարում, ուր մասնակցում էին նաև «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները, քարը քարի վրա չթողեցին մրցակիցներին՝ ընդհանուր առմամբ հաղթելով 38-0 հաշվով, որոնցից ամենադիմացկունը գտնվեց «Յուվենտուսի»մանկապատանեկան ակումբը, որը պարտվեց 4-0 հաշվով։ Այդ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսսին։