Այծեղջյուրների համար օրը բարդ է. հունիսի 24-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ
Խոյերին խորհուրդ չի տրվում հրաժարվել գործընկերների հետ երկխոսությունից: Օրը բարեհաջող է շփման, կարծիքներով փոխանակման համար: Ընտանեկան խնդիրները քննարկելիս դիվանագիտություն է անհրաժեշտ, այլապես կրքերը կարող են բորբոքվել: Ամուսնական հարաբերություններում կարող է սրվել բնակարանի, ծնողների կարիքների հետ կապված հարցերը: Չարժե շտապեցնել նոր միությունների գործունեությունը, այլապես այն կարող է սկսվել անհաջողությամբ կամ սուր կոնֆլիկտով, ինչը լավագույն ձևով չի անդրադառնա դրա հետագա աշխատանքի վրա:

Ցուլ
Ցուլերին սպասվում է ընտանեկան հանգամանքների հերթական փոփոխությունը: Հնարավոր է, որ ձեզանից ավելի ակտիվ մասնակցություն պահանջվի մերձավոր ազգականների կյանքում: Կարող է ընտանիքին պատկանող ավտոմեքենայի հետ կապված հարց բարձրանալ: Կարող են փոխվել աշխատանքի պայմանները: Բացառված չէ նոր աշխատատար պարտականությունների ի հայտ գալը: Նոր դերում առաջին փորձը կարող է ամենահաջողը չլինել:

Երկվորյակ
Երկվորյակները ստիպված կլինեն հարմարվել նոր կենսակերպին կամ ակտիվության այլ ռեժիմի: Կարող է փոխվել ձեր գործունեության դաշտը, օրվա ռեժիմը, սննդակարգը, անձնական բյուջեն: Հնարավոր է եկամտի նոր աղբյուր ի հայտ գա, որի խթանման համար մեծ ջանքեր կպահանջվեն: Երկվորյակների ուժեղ կողմն այսօր կլինի բնածին շփվողականությունը, ըմբռնողականությունը, ընկալունակությունը: Վատ օր չէ բանավոր պայմանավորվածությունների, գրական տաղանդների բացահայտման համար: Հարմար օր է ծանոթության, սիրային նամակագրության համար:

Խեցգետին
Խեցգետիններին լարված օր է սպասվում: Աճում է սթրեսային վիճակների ռիսկը` կապված փոփոխությունների հետ: Օրը դժվար կլինի, եթե պատրաստվում եք յուրացնել տեխնիկական նոր հմտություններ, վերանորոգում սկսել, բիզնես բացել, նոր պարտականությունների անցնել կամ բուժական միջոցառումներ սկսել: Հնարավոր է ստիպված լինեք ավելի ակտիվ մասնակցել ընտանեկան գործերին: Պասիվ դիրքորոշում որդեգրել խորհուրդ չի տրվում: Չծախսված էներգիան կարող է գրգռվածության, կոնֆլիկտների պատճառ դառնալ:

Առյուծ
Առյուծների համար օրը բարեհաջող է, սակայն որոշակի զգուշություն է պահանջում: Ցանկալի է ցուցաբերել այն ճանապարհին, նոր ընկերախմբում, պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակում, տնային գործերում: Կարող են սրվել ազգականների, հարևանների հետ տարաձայնությունները: Ավելի խոցելի կլինեն զգայուն, բարձր զգացմունքայնությամբ, հարուստ երևակայությամբ օժտված Առյուծները: Նրանց համար ավելի դժվար կլինի դիմակայել սթրեսային իրավիճակներին:

Կույս
Օրը մղում է նոր նախաձեռնությունների, այդ թվում` կապված տան, ընտանիքի, բիզնեսի, անձնական տարածության հետ: Հնարավորություն է բացվում նորից սկսել հին ծրագրի իրագործումը` հաշվի առնելով առաջին փորձի ժամանակ թույլ տված կոպիտ սխալները: Կարող է անհրաժեշտ լինել ծնողների կամ ավագ ազգականների, հին և նոր ընկերների օգնությունը: Նոր նախաձեռնությունների ընթացքում հնարավոր են կարճատև բուռն վեճեր, հավանականության կա շտապողականության, շտապ ծախսերի:

Կշեռք
Կշեռքների բնածին դիվանագիտությունը հակասության մեջ է մտնում վճռական գործողությունների պահանջի հետ: Կախված ձեր բնավորության առանձնահատկություններից` ձեր խնդիրը կարող է դառնալ կամ անզիջողականությունը, կամ անվճռականությունը: Ձեզ հետաքրքրող կարգավիճակի համար ստիպված կլինեք պայքարել: Հարազատների, ղեկավարության հետ շփման մեջ հնարավոր են դժվար պահեր` հղի սթրեսներով: Աճում է անձնական կոնֆլիկտի, կոնկրետ անձնավորության հետ սուր մրցակցության հավանականությունը: Բացառված չէ, որ դա լինի ձեր գործընկերը կամ ղեկավարը:

Կարիճ
Օրվա մթնոլորտը Կարիճներին մղում է գործողությունների: Հարմար պահ է սեփական գործի բացման կամ ընդլայնման, որոշակի իրավաբանական իրավունքների համար պայքարելու համար: Ձեր նախաձեռնությունները հաջողություն և մասնագիտական աճ են խոստանում, սակայն կարող են բացահայտ կամ թաքուն դիմադրություն հրահրել: Եթե անհամաձայնություն է արտահայտում մշտական օգնականը կամ ամուսինը, արժե հակասությունը հնարավորինս հարթել:

Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում պատրաստվել ռիսկային գործողությունների: Բացառված չէ, որ ստիպված լինեք դեմ դուրս գալ ընկերներից մեկին կամ ընդհանրապես ամբողջ միությանը: Եթե սեփական բիզնես ունեք, այն կարող է ստուգումների փորձությունների փուլ մտնել, ճգնաժամի մեջ հայտնվել, ակտիվ մրցակցություն ձեռք բերել: Ձեզ համար հզոր շարժառիթ կարող են հանդիսանալ ընտանեկան հետաքրքրությունները և արժեքները: Ավելի ծանր դեպքում` ձեզ համար խնդիրներ կարող է առաջացնել ընտանիքի անդամներից մեկը:

Այծեղջյուր
Այծեղջյուրների համար օրը բարդ է, քանզի նշանակում է փորձությունների փուլ մտնել: Հնարավոր է ստիպված լինեք որոշ ստուգումներ անցնել, էներգետիկ և ֆիզիկական հարձակումների դիմանալ, սովորեք համագործակցել դժվար հաճախորդի կամ գործընկերոջ հետ, նորից հաշտվել կոնֆլիկտային ազգականների հետ, պահպանել ձեր հեղինակությունը: Աստղերը հավաստիացնում են, որ նման առաջադրանքները ձեր ուժերի սահմաններում են, սակայն խորհուրդ են տալիս լցվել համբերությամբ, դիվանագիտությամբ և սառնասրտությամբ: Միայն այդ դեպքում կարող եք արժանի պատասխանել ձեզ նետված մարտահրավերին:

Ջրհոս
Ջրհոսների համար նոր գործեր կբացվեն հին ծրագրերի կամ ծանոթ պարտականությունների շրջանակներում: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս ինչ-որ մեկին փոխարինեք: Շատ գործեր ստիպված կլինեք անձամբ կատարել: Չափից դուրս շատ աշխատելը կարող է ազդել ձեր ինքնազգացողության վրա: Լավագույն դեպքում կարող եք օգնական ունենալ, սակայն դա պետք է լինի մեկը, ում վստահում եք և ձեր աջ ձեռքն եք համարում: Կոլեկտիվում լարված հարաբերությունները կարող են աշխատանքային գործընթացի լավ խթան հանդիսանալ, եթե դրանք ճիշտ օգտագործեք:

Ձկներ
Ձկները կարող են փոխել ուղղությունը և սկսել զբաղվել ստեղծագործական տարրերով լի նոր հետաքրքիր նախագծով: Գործերում և անձնական կյանքում ձեր դիրքորոշումն ավելի վստահ է դառնում: Հնարավոր է տարվեք վտանգավոր մարզաձևով կամ այլ նմանատիպ այլ զբաղմունքով: Դրա հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ի սկզբանե հաշվի նստել ընդունված ստանդարտների և այլոց կարծիքի հետ: Այլապես խոստումնալից նախաձեռնությունը կարող է վերածվել մարդկանց հետ տարաձայնությունների, հիվանդությունների սրման և օրենքի հետ կոնֆլիկտի:




Լրահոս