ԱՅՍՕՐ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՈՒԺԵՂ ՓՈԹՈՐԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր սպասվում է մագնիսական ուժեղ փոթորիկ, որը կզգան բոլոր մայրցամաքներն ու երկրները: Մեր մոլորակ կհասնի արևային քամին՝ լիցքավորված մասնիկների հոսքը, որոնք արտանետվել են Արեգակի մակերեսից:
Այս գործընթացը տեղի է ունենում պարբերաբար և զգալիորեն ազդում երկրագնդի վրա: Օրինակ դրա շնորհիվ ականատես ենք լինում ամենագեղեցիկ բնական երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին: Մագնիսական փոթորիկները, սակայն, բացասաբար են ազդում մետեոկախվածություն ունեցող մարդկանց ինքնազգացողության, ինչպես նաև ռադիոէլելոկտրոնիկայի աշխատանքի վրա:
Բժիշկները խորհուրդ են տալիս նման դեպքերում շատ ջուր խմել և կրճատել ֆիզիկական աշխատանքը:




Լրահոս