Մայրաքաղաքի բակերը շարունակում են նկարազարդվել ու բարեկարգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը` հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:
 
Յուրօրինակ այս մոտեցման արդյունքում բակերում առկա ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերը դառնում են գունառատ: 2012թ.-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 190 բակերում, իսկ այս տարի բակային տարածքներում մեկնարկած նկարազարդման աշխատանքների շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները:
 
Ընդհանուր առմամբ, բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր մայրաքաղաքի 179 կամարանցումներ բարեկարգված են ու նկարազարդված հայկական բնաշխարհի պատկերներով, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով ու հայկական էպոսի և հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներով:




Լրահոս