Տեղի ունեցավ երթ` ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի մեկնարկած իրազեկման երթն ավարտվեց: Ակցիայի մասնակցիներն այսօր քայլելով Երևանի փողոցներով, քաղաքացիներին հորդորեցին միանալ իրենց պայքարին:

Երթի մասնակիցները, վանկարկելով «Ազատություն Ժիրայր Սէֆիլյանին», «Փառք Սէֆիլյանին», «Պահանջում ենք ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին», քայլեցին կենտրոնական փողոցներով և երթն ավարտեցին Երևանի Ազատության հրապարակում:

Հավելենք, որ Ժիրայր Սէֆիլյանի ազատության պահանջով առաջիկայում նախատեսվում են մի շարք երթեր և բողոքի ակցիաներ:




Լրահոս