Ո՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿԵՐԱՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ 1 ՄԼՆ ԵՎՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար: Այդ նպատակով համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ միջազգային կազմակերպության հետ: Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, եւ ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի: Պարզվեց՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետեւաբար ավարտվել է նաեւ այդ ֆինանսավորումը: Թե այս ընթացքում որքանով արդյունավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից. այն կազմում է -123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Հիմա հարց է առաջանում, թե ով եւ ինչպես կերավ ԵՄ-ի փողերը:




Լրահոս