Ժիրայր Սէֆիլյանին «վերցնելը» ծրագրվել է դեռ մեկ ամիս առաջ. զինված իշխանափոխություն կազմակերպելու ապացույցներ կան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Ժիրայր Սէֆիլյանին «վերցնելը» ծրագրվում էր դեռ մեկ ամիս առաջ: Համապատասխան ծառայություններն այդ օրերին թիվ մեկ պատրաստության վիճակի են բերվել, սակայն «վերեւից» թույլ չեն տվել, ասելով` պետք է ոսկերչական լինի աշխատանքը, համբերեք, ապացուցողական բազան մեծացրեք, որովհետեւ բուռն արձագանք է լինելու։

Պետք է այնպես անել, որ հակընդդեմ փաստարկների դիմաց դնելիք ունենաք, տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը, որը պնդում է, որ այժմ ապացույցներ ունեն «ոչ միայն զենք-զինամթերքին առնչվող, այլեւ մնացած հարցերին, այդ թվում՝ ֆինանսավորմանը»։ Ըստ նույն աղբյուրի, զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլեւ Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս