«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից թվեր «նկարելու» գործելակերպը վաղուց եւ բոլորին հայտնի իրողություն է: Սակայն ԱՎԾ-ն սկսել է ինքն իրեն գերազանցել: ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 միլիարդ 939 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ ձուկ: Այնտեղ նշված է, թե այս թիվը 2,6 տոկոսով ավել է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածը: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին չորս ամիսներին արտադրվել է 11 մլրդ 986 մլն 900 հազար դրամի ձուկ: Դժվար է ասել, թե ԱՎԾ-ն ինչու է այդքան ջանացել կեղծ աճ նկարելու համար: Իրականում ոլորտի մասնագետները ահազանգ են հնչեցնում, որ անկում է իրենց մոտ: Մասնավորապես «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այս տարվա ընթացքում առանց չափազանցնելու արդեն մոտ 25 ձկնային տնտեսություն ունենք փակված: Պարզապես վիճակը ողբալի է»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: