«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հունիսի 13-ին պայմանագիր է կնքել «Հովհաննես Մարտիրոսյան» Ա/Ձ-ի հետ: ՊԵԿ-ը 5 մլն դրամ արժեքով կահույք է գնել ԱՁ-ից: Մասնավորապես գնվել են գրասեղաններ, զգեստապահարաններ, գրապահարաններ, սեղաններ, խոհանոցային պահարաններ, աթոռներ, փափուկ կահավորանք:
Ի դեպ, վերջինի համար վճարվել է 1 մլն 80 հազար դրամ, իսկ գնված 3 գրասեղաններից յուրաքանչյուրի համար վճարվել է 290 հազար դրամ եւ 185 հազար դրամ: Մի կողմից ծախսերը կրճատելու մասին են հայտարարում, մյուս կողմից մտածում են էլ որտեղ գումարները վատնեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: