
«Մենք էլ ենք, չէ՞, այս երկրից»:
Նայած թե, «այս երկիր» ասելով, որ երկիրը նկատի ունի ՀՀԿ-ական պատգամավոր-օլիգարխը՝ Հայաստա՞նը, որի բնակիչների զգալի մասը գտնվում է նույն ՀՀԿ-ականների լծի տակ, թե՞ իրենց կերտած «ապահով Հայաստանը», որը կազմավորվել է թալանչիների միավորումից, եւ որի նպատակն է դատարկել Հայաստանը՝ թողնելով միայն ապահովներին: Վ. Այվազյանի դեպքում երեւի թե երկրորդ տարբերակն ավելի հատկանշական է: Այնպես որ, ավելի լավ է՝ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը «չմտահոգվի» երկրի ճակատագրով, նաեւ չխանգարի մտահոգվողներին: Դա Հայաստանի համար կլինի չարյաց փոքրագույնը: