Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգում զինված հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա, փոխանցում է DHA գործակալությունը:
Նախնական տվյալների համաձայն՝ 2 ոստիկան է սպանվել:
Գործակալությունը գրում է, որ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում են գործել երկրում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը:
Հաղորդվում է, որ զինված դեպքից հետո Թուրքիայի ԶՈւ-ն մասշտաբային օպերացիա է սկսել ՔԱԿ դեմ:
Նախօրեին նման հարձակում էր տեղի ունեցել Բիթլիս նահանգում, որի արդյունքում 2 մարդ էր զոհվել: