![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/KMO_134745_00396_1_t218_145202.jpg)
ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակ է անվանել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեի արդյունքները: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում, փոխանցում է Lenta-ն:
«Այսօր դա մեծ հաղթանակ է Պուտինի արտաքին քաղաքականության համար»,-ասել է նախկին դիվանագետը:
Հունիսի 16-ին Պուտինը հայտարարել է, որ պետք չէ կապել բրիտանական հարցը Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքներով՝ Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիության կազմից, Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել: