Ի՞նչ կապ կա Ժիրայր Սէֆիլյանի և մյուս մեղադրյալ Ներսես Պողոսյանի միջև. ինչո՞վ էր նա զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ ճանաչված Ներսես Պողոսյանի ընկերը՝ Սերգեյ Դարբինյանը, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ընկերոջ դեմ առաջադրված մեղադրանքն անհիմն է, նա շինարար էր՝ ոչ թե տեռորիստ. «Ներսեսին Սէֆիլյանի համար չէ, որ բռնել են, այլ նրա, որ շատ էր ակտիվ ֆեյսբուքում. Կառավարությանը քֆրտում էր, ակցիաներին ակտիվ մասնակցում էր: Ես չեմ, հավատում, որ նա զենքի վաճառքի հետ որևէ կապ կարար ունենար: Էսի վրեժ էր, ու ոչ թե զենքի առք ու վաճառք»:

Ներսեսը, ըստ մեր զրուցակցի, աշխատանք էր փնտրում, երեք երեխաներ ունի, հայրը հունվարին մահացել էր: «Նա գործ էր գտել ու ասում էր, որ լավ գումար չի դուրս գալիս ուզում ա նորը գտնի: Վերանորոգման աշխատանքներով էր զբաղվում, եթե ինքը զբաղվեր զենքի առք ու վաճառքով, ես ստեղից 50 ռուբլի չէի փոխանցի իրա հաշվին, որ գործերն աներ»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Սէֆիլյանի հետ կապին անդրադառնալով` Դարբինյանը նշեց, որ Ներսեսը մի քանի անգամ ասել է, որ հիասթափվել է Սէֆիլյանից . «Դեկտեմբերի 6-ից սկսած` Ներսեսը դուրս էր եկել Սէֆիլյանի հեղափոխություն անցկացնելու ծրագրից: Ասում էր` դավադիտ ա եղել, Սէֆիլյանը խաբեց մարդկանց, հիասթափվել էր նրանից: Նա ժամանակ չուներ ակցիաների գնալու, հետո ասեց, որ չի ուզում խառնվի Սէֆիլյանի գործերին, բայց իրա ասածը չարեց»:

Հիշեցնենք, որ օրերս մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը:




Լրահոս