ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ կազմակերպությունում, բայց գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում (մինչեւ երեք տարեկան): Շուտով նորից պետք է գնամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի: Այս դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկվի հղիության եւ ծննդաբերության իմ նպաստը:

Լիլիթ Եղիազարյան (34 տարեկան, օպերատոր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Լ. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթները: Ըստ այդմ՝ չվճարվող արձակուրդում կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարձու աշխատողներին հղիության եւ ծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ մեր հայրենակիցները, սոցիալական վատ պայմաններից ելնելով, որոշակի նպաստ ստանալու համար դիմում են այս ու այն ծառայությանը, որպեսզի կարողանան ստանալ չնչին գումարներ մի հոգս թեթեւացնելու համար:




Լրահոս