Ամռան համար ավելի լավ ըմպելիք չէր կարող լինել: Այն ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է նիհարել: Բնական և օգտակար միջոց, որի պատրաստման համար շատ ժամանակ չի պահանջվում:
Ինչպես պատրաստել հացի կվաս.
Բաղադրիչներ՝
– 2 բուխանկա հաց (800 գ)
– 2 ճաշի գդալ մեղր
– 400 գ շաքարավազ
– 2 թեյի գդալ չոր խմորիչ
– 50 գ չամիչ
– 10 լ ջուր
Պատրաստման եղանակը՝
Հացը շերտերով կտրեք և չորացրեք ջեռոցում բարձր ձերմասիտճանով մինչև թեթև այրումը: Մեղրը լուծեք ջրի մեջ և վրան չոր խմորիչ ավելացրեք: Խառնեք:
Չորացրած հացը հանեք ջեռոցից, թողեք հովանա, տեղադրեք խորը ամանի մեջ և շաքարավազ ավելացրեք: Դրանից հետո ավելացրեք մեղրն ու խմորիչը, չամիչը, բոլոր բաղադրիչները խառնեք տաք ջրով:
Փակեք մառլյայով և թողեք արևի տակ 2 օր: Մառլյայի միջոցով քամեք կվասը, լցրեք շշերի մեջ և մեկ օր դրեք սառնարանի մեջ:
Այս թարմացնող ըմպելիքը դուրս կբերի տոքսինները և կօգնի նիհարել: