ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ տարբերություն կա ավանդների երաշխավորման եւ ավանդների ապահովագրման համակարգերի միջեւ: Եվ ո՞րն է վերջինիս ներդրման հիմնախնդիրը:

Հրաչ Միրզոյան (76 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ավանդների հատուցման համակարգեր ներդրած պետությունների մի մասն օգտագործում է «ավանդների երաշխավորման համակարգ», իսկ մյուս մասը՝ «ավանդների ապահովագրման (պաշտպանության) համակարգ» տերմինները: Վերոհիշյալ համակարգերը կարող են ունենալ իրավական տարբեր կարգավիճակներ եւ անվանումներ, սակայն նրանց հիմնախնդիրներն ու նպատակներն էականորեն չեն տարբերվում: Ե՛վ ավանդների երաշխավորման, ե՛ւ ավանդների ապահովագրման համակարգերի հիմնական նպատակը նույնն է՝ որեւէ բանկի անվճարունակության դեպքում հատուցել ավանդատուների միջոցները: ՀՀ-ում ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է, որպեսզի պաշտպանի ավանդատուների շահերը, բարձրացնի բանկային համակարգի հուսալիությունը եւ բանկերի նկատմամբ հանրության վստահությունը:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Չնայած ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որ ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրերը շարունակվելու են, սակայն ավանդատուները չեն դադարում բողոքել ու դժգոհել: Ի դեպ, պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012թ. ընթացքում ՀՀ բանկային համակարգում գրանցվել է ավանդատուների թվի եւ ավանդների կայուն աճ: 2012թ. վերջին ֆիզիկական անձանց ընդհանուր բանկային ավանդների գումարը կազմել է 755.63 միլիարդ դրամ: Ֆիզիկական անձանց բանկային ավանդները կազմել են 708.39 մլրդ դրամ՝ բացառությամբ չերաշխավորված ավանդների գումարների, իսկ երաշխավորված ավանդները՝ 217.93 մլրդ դրամ: 2011թ. համեմատ 2012թ. ֆիզիկական անձանց բանկային ավանդներն աճել են շուրջ 32%-ով, իսկ երաշխավորված ավանդները՝ շուրջ 27%-ով:




Լրահոս