Ամուսինը չի համակերպվել բաժանման հետ. ալկոհոլի ազդեցության տակ ծեծել է կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորս երեխաների հայր Ալբերտ Խաչատրյանն ալկոհոլի ազդեցության տակ այցելել է նախկին կնոջը, սկսել հարվածել, հայհոյել նրան ու փորձել է տուն մտնել:

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա իր դեմ առաջադրված մեղադրանքը չի ընդունել` պատճառաբանելով, որ ոչ թե ինքն է հարվածել կնոջը, այլ ոտքով փորձել է պահել իր դեմ փակվող դուռը, և կինն ինքն է հարվածել իրեն, որպեսզի ոտքերը հետ քաշի:

Կինը հայտնել է, որ մի քանի անգամ ամուսնալուծության պահանջով դիմել է դատարան, սակայն Ալբերտը չի համակերպվել իրենց բաժանման հետ և պարբերաբար այցելել է իր բնակարան ու անհիմն վիճաբանել իր հետ:

Դատարանը վճիռ էր կայացրել, համձայն որի Ալբերտ Խաչատրյանին մեղավոր էր ճանաչել և նրան դատապարտել տուգանքի` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի` 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով:




Լրահոս