Խնայողության ռեժիմ Հայաստանում պետք է կիրառվեր 15 տարի առաջ. Արթուր Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու անդամ Արթուր Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրուցում անդրադարձավ մայիսի 12-ի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` նշելով. «Խնայողության ռեժիմ Հայաստանում պետք է կիրառվեր 15 տարի առաջ: Այնուամենայնիվ քաղաքային իշխանությունների կողմից այդ այսպես կոչված թանկարժեք աղբամանը կամ նստարան հաստատվել է բյուջեով, դեռևս անցած տարի: Ամեն դեպքում քաղաքը պետք է պատշաճ տեսք ունենա, դա մեր քաղաքի պատիվն է»:

Նշենք, որ Արթուր Գասպարյանը դիմում է ներկայացրել «Բարև Երևան» խմբակցության կազմից դուրս գալու մասին: Երեւանի ավագանու նիստին այս մասին այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նշեց, որ Արթուր Գասպարյանը խմբակցությունից դուրս կգա, սակայն, կշարունակի մնալ ավագանու անդամ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս