“Երեկ Ազգային ժողովի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապևո Տարոն Մարգարյանի հետ։ Երեկ Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր։ Պատգամավորը, սակայն, ավելի կարևոր Էր համարել քաղաքապետարան իր այցը, որն ըստ ամենայնի, կապված Է եղել “Երևան Սիթի”–ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ։
Առաջիկայում սպասվում Է “Սիթիի” հանդիսավոր բացումը և ենթադրվում Է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք-խելքի են տվել այդ իրադարձությունն առանց ,ակցիաների և հակաակցիաներիե գլուխ բերելու տարբերակների շուրջ։ Քաղաքապետարանի հասարակայնության ու լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում չի հաստատել այցը, ասելով, որ որևէ պաշտոնական այց նախատեսված չի եղել, ու ինքը տեղյակ չէ՝ Ալեքսանյանն այցելել է քաղաքապետարան, թե ոչ”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։